ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել

Նիկոլ Փաշինյան. ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել
14.12.2020 | 13:18

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի՝ Ֆեյսբուքի ւղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտման հարցին։

«Ես ուզում եմ կրկին պարզաբանել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Եվ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի։ Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ։ Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։ Այսինքն՝ ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել։ Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»,- հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակների համար։ Սյունիքում ռազմական գործողությունների վերաբերյալ լուրերը նա հերքեց։ «Իհարկե, Հայաստանի ու Արցախի շուրջ կա լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասրտորեն՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք»,- նշեց նա։

Դիտվել է՝ 3808

Մեկնաբանություններ